Հասարակություն

Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է

Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Տեսանյութը տարածվել էր համացանցում։ Ոստիկանությունը պարզել է, որ տեսանյութն ունի 2 տարվա վաղեմություն։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է անձի ինքնությունն ու մեքենայի մակնիշը։ 

Վերջինս 2021 թվականի մայիսին երթևեկել է Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով։ 2023 թվականի հունիսի 20-ին ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում տվյալ անձը ներկայացել է ոստիկանության բաժին։ Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։