Հասարակություն

ՄՊՀ-ն ուսումնասիրում է օնլայն տաքսիների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստում հայտարարել է, որ իրենք այս տարի ուսումնասիրում են պլատֆորմների դաշտը։

Ըստ նրա՝ այժմ ուսումնասիրվում են ալգորիթմները՝ «Yandex», «GG» և մյուս պլատֆորմների, որը հնարավորություն կտա երկու հարց լուծել. «Առաջինը՝ շատ են խոսում սպառողները, որ եղանակային պայմաններից ելնելով՝ տաքսիների գինը թանկանում է, ալգորիթմների բացահայտումը թույլ կտա դա հասկանալ։

Երկրորդը՝ կկարողանանք վարորդ-պլատֆորմ հարաբերությունները կարգավորել։ Անկանխիկի հետ կապված ունենք լուրջ խնդիր՝ քաղաքացիներին հաճախ ավելի ձեռնտու է վճարել կանխիկ, քան անկանխիկ, որովհետև ապրանքի գինը անկանխիկի դեպքում թանկանում է մինչև 3 տոկոս։

Ապրանքի վաճառքի դեպքում էլ ունենք այդ խնդիրը, որովհետև միջնորդավճար է վճարվում անկանխիկի դեպքում»։