Հասարակություն

Վարչապետը հանձնարարական է տվել՝ 3 ամիս ժամկետ տալով

«Չափազանց կարևոր խնդիր եմ համարում կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանձնարարել է հետևողական աշխատանք տանել անկանխիկ վճարումների համակարգն ընդլայնելու ուղղությամբ։

«Ես ահազանգեր եմ ստանում, որ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումների հարց կա։ Այսինքն, կանխիկ են վճարումներն իրականացվում։ Ես փոխվարչապետերին և նախարարներին կխնդրեմ բացառել որևէ կանխիկ վճարման ընդունում, ընդ որում, սկզբից մենք նաև տերմինալներով վճարումն էինք անկանխիկ համարում, բայց դա ևս կանխիկ վճարում է»,- ասել է նա։ 

Նա հանձնարարեց երեք ամսվա ընթացքում լուծել այդ խնդիրը. «Բոլոր վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ։ Պետական որևէ գերատեսչությունից եթե լսեցի, որ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի է կպչում, նշանակում է՝ իմ հանձնարարականը կատարված չէ։ Էդ հարցը լուծեք»։