Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
Հիշեցնենք՝ Վիգեն Խաչատրյանը երեկ հանկարծամահ էր եղել։
Վարչապետը հիշեցրեց Խաչատրյանի կենսագրությունը, ասաց, որ նա ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում։
