ՀՀ սահմանը հատած ու ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։
Հիշեցնենք՝ ՀՀ ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ըստ մեղադրանքի, Ադրբեջանցի զինծառայողը սպանել է պղնձամոլիբդենայինի պահակին՝ վերջինիս մեքենայով Իրան փախչելու նպատակով։
Ադրբեջանցի մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովին արդեն իսկ դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։