Հասարակություն

Գնել Սանոսյանն ընդունել է ԶՊՄԿ-ի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեններին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։

Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։