ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի և իր անունից ցավակցել է Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
«Խոր ցավով տեղեկացանք մեր ավագ ընկեր, գաղափարակից և գործընկեր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել»,- նշել է Սիմոնյանը։
Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին: