Հանրապետության տարածքում հունիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ը նույնքանով կբարձրանա։
Երևանում հունիսի 22-24-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։