Հասարակություն

«Կոչ ենք անում լուծել Լեռնային Ղարաբաղի բնակչության մարտահրավերները». ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը, որ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ուժեղ միջազգային ներգրավվածություն ապահովվի՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայիս գոյության մարտահրավերները, ներառյալ՝ նրանց իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ շարունակվող անօրինական շրջափակումը»։