Հասարակություն

Ինքնասպանություն «Արմավիր» ՔԿՀ-ում. մենախցում պահվող կալանավորը կախվել է ճաղավանդակից

2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979 թ. ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր,- հայտնում են ՔԿԾ-ից։