Հասարակություն

Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում

ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում  է, որ հանրապետության  մարզերում մինչև 2021թ-ը  կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: 

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում.

 քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,

 բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։