Հասարակություն

Էդգար Ղազարյանը պատրաստվում է հանրահավաք հրավիրել

Արտակարգ դեսպանորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը պատրաստվում է հանրահավաք հրավիրել Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքը նախատեսված է հուլիսի 5-ին՝ ժամը 19։00-ից 21։00-ին։ 

Ղազարյանի՝ Երևանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկումից տեղեկանում ենք, որ հավաքից հետո` Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա /կանգառներ ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Ազգային ժողովի շենքերի մոտ/-ՀՀ Նախագահի նստավայրի հարակից տարածք /Բաղրամյան պողոտա հ.26/1/ երթուղով երթ և մինչև ս.թ. հուլիսի 6-ը ժ.18.00 ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաք է անցակցվելու։