Հասարակություն

Հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հայաստանի վարչապետի որոշմամբ հաստատվել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։

Նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։

Խորհրդի կազմում ընդգրկված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի նախագահի օգնական Արմեն Մարկոսյանը, ԱԳ փոխնարարար Վահան Կոստանյանը, գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբղ. Կարապետյանը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնակատար Դավիթ Ղազարյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։