ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Գյումրիում վթարի է ենթարկվել։
Պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։
Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեզ հետ ամեն բան նորմալ է»։
Պատգամավորը հրապարակել է նաև պարեկների կողմից սթափության ստուգման փաստաթուղթը։