Հասարակություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: