Հասարակություն

Երևանում կգործի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանում կգործի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն։

Հայաստանն առաջինն է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որ անցյալ տարի հյուրընկալել է ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը և ազդարարել արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման մասին:

Բացի այդ, աշխատանքներ են տարվում ամբողջ հանրապետությունում անհետաձգելի բուժօգնության ծառայություններն ուժեղացնելու, ինչպես նաև շտապօգնության միասնական համակարգի շրջանակներում ծառայությունը հագեցնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված կադրերով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը:

Առողջապահության նախարարության, «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի», «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի» Հարվարդի բժշկական ֆակուլտետի համագործակցությամբ ստեղծված նոր ուսումնական կենտրոնը համընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է:

Ժամանակակից կենտրոնը հագեցած է ուսումնական և սիմուլացիոն անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով, ներդրված են միջազգային և տեղական կրթական ծրագրեր:
Կենտրոնի գործունեության մեկնարկը տրվեց հուշագրի կնքմամբ: