Հասարակություն

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով․ ՔԿ

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Սարգսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ Տիգրան Առաքելյանը գտնվում է Քննչական կոմիտեում։ 

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու  նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։  

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

ՔԿ-ից մանրամասնեցին, որ Տիգրան Առաքելյանն ունի պաշտպան։ Նրա նկատմամբ իրավական գործընթացներն իրականացվել և իրականացվում են քրեական դատավարության օրենքով սահմանված ընթացակարգերին լիարժեք համապատասխանությամբ։