Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, մասնակցությամբ Գորիսում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։
Radar Armenia-ին ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտեին։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում Գորիսի բնակչի՝ վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ ՔԿ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով․ «Իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»։
Հայկ Մագոյան