Հասարակություն

Ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա

Հունիսի 19-ին, ժամը 19:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: