Հասարակություն

Աշխատանքի պահին քաղաքացին ընկել է 9 մետրանոց փոսն ու արգելափակվել

Հունիսի 17-ին՝ ժամը 11։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Ջ․ Դուրյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջ․ Դուրյան փողոցի տներից մեկի բակում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացի Ա․ Մ․-ն (ծնված 1996 թ.) ընկել է փոսը (մոտ 9 մ) և արգելափակվել:

Փրկարարները Ա. Մ․-ին դուրս են բերել փոսից։