Հասարակություն

Ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, դանակով՝ ոտքին. 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մայիսի 25-ին Երևանում 24-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մայիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի ծակած վերք, փակ ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։

Պարզվել է, որ մայիսի 25-ին Ազատության պողոտայի և Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, իսկ դանակով՝ ոտքին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ 60-ամյա տղամարդը Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: