Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածի (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների) հիմնանորոգման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում և այլն։