Հասարակություն

«Բուժօգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ից Հայաստան՝ ծանր հիվանդների տեղափոխումը խոչընդոտելու խնդրին․ «Անընդհատ նման սրացումներ լինում են, փորձում ենք կապի միջոցներով տեղում բժիշկների հետ հնարավորինս ապահովել բուժումը, բայց սա, իհարկե, լուծում չի»։

Նախարարը խստորեն դատապարտել է արդբեջանական գործողությունները՝ հավելելով. «Հիվանդների բուժօգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»։ 

Ըստ նախարարի, պարզ չէ, թե պացիենտները Ստեփանակերտից երբ կտեղափոխվեն Երևան։