Հասարակություն

Ստեղծել հումանիտար ճգնաժամ՝ հարկադրելով մարդկանց լքել իրենց տները․ ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Ստեղծել հումանիտար ճգնաժամ՝ հարկադրելով մարդկանց լքել իրենց տները․ ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: 

Զեկույցում պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայատյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։

Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական