Հասարակություն

Վանաձորում հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը

Հունիսի 15-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում, որը «Թագրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացն է, կայանված Ford Transit-ի մեջ հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 45 -ամյա Ա. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված ալրաղացի գործադիր տնօրենն էր: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: