Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգում արդյունավետ հանդիպումներ է ունեցել

Ստրասբուրգում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ Օ՛Լիրի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

Քննարկվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն:

Նախարար Գրիգոր Մինասյանը հյուրընկալվել է նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում։