Այս սեզոնի առաջին գնացքը Երևանից մեկնել է Բաթում։ Երևանից Վրաստանի առողջարանային քաղաք կժամանի մոտ 120 ուղևոր, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Ամառային սեզոնի մեկնարկից առաջ վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահորեն փաստել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում»,- ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Այս տարի Երևան-Բաթում գնացքը կգործի երկու օրը մեկ։