Հասարակություն

«Քայլ դեպի տուն» ծրագրին կմասնակցեն 600 սփյուռքահայ պատանիներ

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին հոսքի 60 մասնակիցները 10 օրից ավելի է հայրենիքում են։

Նրանք ապրում են Հայաստանի բնության ամենգեղեցիկ անկյուններից մեկում՝ Բյուրականում, անցնում հարուստ կրթամշակութային ծրագիր, ինչպես նաև ճամփորդում ու բացահայտում հայրենիքը: 13-18 տարեկան մասնակիցները արդեն իսկ բարելավել են մայրենի լեզուն, սովորել հայկական երգ ու պար, ունեցել մարզական տարաբնույթ միջոցառումներ:

Նրանք հասցրել են այցելել Մատենադարան, Օշական, Ծիծեռնակաբերդ, ՀԲԸՄ գրասենյակ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Ազգային պատկերասրահ, PicsArt, ԹՈՒՄՈ, եղել են նաև Գառնիում, Գեղարդում, Գյումրիում և այլուր։ Այս ամառ ծրագիրը կտևի մինչ օգոստոսի 26-ը և կունենա ևս 5 փուլ: Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն 600 սփյուռքահայ պատանիներ: