Հասարակություն

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով. ՔԿ

Ձերբակալվել է ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։

«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից՝ հավելելով, որ ավելի ուշ իրենք հաղորդագրություն կտարածեն՝ ներկայացնելով գործի մանրամասները։

Հիշեցնենք, ավելի վաղ Արմեն Աշոտյանի ձերբակալության մասին հայտնել էր նրա փաստաբանը։