Հունիսի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցի խանութներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։
Րոպեներ անց «Արմենիա» ԲԿ-ից է հաղորդում ստացվել, որ որովայնի և ձեռքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է 36-ամյա երիտասարդ։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ Ֆուչիկի փողոցի վերոհիշյալ խանութում անծանոթ անձը դանակահարել է իրեն։
Օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ զանգն է ստացվել։ Հայտնել են, որ Մարգարյան փողոցում դանակը ձեռքին տղամարդը հարձակվումէ քաղաքացիների վրա։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հալաբյան փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ մտնելով խանութ՝ պահանջել է գարեջուր, սակայն գումարը չի վճարել, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում էլ 29-ամյա երիտասարդը դանակահարել է տուժողին։
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մարգարյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 29-ամյա երիտասարդին։ Նա մարմնական վնասվածք պատճառելու հիմնական կասկածով ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքներ պարզվում են։