Հասարակություն

«Հիմա մենք սահմանից 400 մետր հեռավորության վրա ենք». բանակային կորպուսի հրամանատարը՝ դիվանագետներին

«Հիմա մենք սահմանից 400 մետր հեռավորության վրա ենք». բանակային կորպուսի հրամանատարը՝ դիվանագետներին

ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Երասխում երեկվա կրակոցներին։

Նրա խոսքով, հրաձգության հետեւանքներն առկա են գործարանի տարածքում. «Արդյոք եղել են կրակոցի հետքեր բնակելի տարածքներում, դա չենք կարող ասել, նման տեղեկատվության չենք տիրապետում: Հակառակորդը մշտպես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահկանի պահպանման գործում»,-ասել է նա:

Նշենք, որ այսօր Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները։ նչին կորպուսի հրամանատարը պատասխանեց. «Հիմա մենք սահմանից 400 մետր հեռավորության վրա ենք: Այստեղ են վիրավորվել երկու աշխատակիցները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենք աշխատում են այս գործարանում»,- դեսպաններին ասել է նա: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական