Հասարակություն

Արարատի մարզպետը՝ Երասխում ադրբեջանական սադրանքի մասին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն անդրադարձել է Երասխում ադրբեջանական վերջին սադրանքին։ Նրա խոսքով, Ադրբեջանը կրակում է գործարանի վրա՝ նպատակ ունենալով թույլ չտալ ՀՀ-ին տնտեսապես զարգանալ։ 

Մարզպետը հիշեցրել է, որ գործարանի կառուցման համար ներդրում է արել ԱՄՆ-ն։ «Խոսքը 70 և ավելի մլն դոլարի մասին է։ Այս պահին 200-ից ավելի մարդ է աշխատում, բայց գործարանը շահագործման հանձնելուց հետո 1000-ից ավելի աշխատող է ունենալու»,-ասել է մարզպետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներին մասնակցող 2 անձ՝ Հնդկաստանի 2 քաղաքացի։