Հունիսի 15-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարները դին տեղափոխել են հատուկ պարկի մեջ և այն մոտեցրել դիատարին։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, որն այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է ոստիկանություն։ Մինչև օրս աղջկա վերաբերյալ տեղեկություն չուներ։ Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում։