Հասարակություն

Արտահանում/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 62.6%. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2023թ. առաջին եռամսյակում արտահանում/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 62.6%, ներմուծում/ՀՆԱ հարաբերությունը` 64.2%։

«Այսպիսի մեծ առևտրային հաշվեկշիռ (ՀՆԱ֊ի -1.6%) Հայաստանը չի ունեցել։ Կառավարության ծրագրով մեր առջև դրված թիրախը եղել է 2019֊ի 41.4% ռեկորդը 2025թ. 60%֊ի հասցնելը։ 2022թ. արտահանում/ՀՆԱ կազմել է 48.3%, իսկ ներմուծում/ՀՆԱ` 51.3%։

Արտահանման մեր գլխավոր խնդիրներն են դիվերսիֆիկացիան և արտահանվող ապրանքների բարդության աստիճանը մեծացնելը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։