Հասարակություն

Ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատում են

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ 

Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։

Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: