Հասարակություն

ԱԺ-ն հաստատել է 2022թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Խորհրդարանը հունիսի 15-ի նիստում պատգամավորների` կողմ 65, դեմ` 11 ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։