Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան. այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն այսօր ձերբակալվել էր, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
«Կալանքի միջնորդությունը դեռևս պաշտպանության կողմին չի տրամադրվել»,- հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՔԿ-ից Radar Armenia-ին հայտնել էին, թե Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։