Հասարակություն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սահմանին ծանր մարտերի մասին ապատեղեկատվություն են տարածում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: 

Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»: