Հասարակություն

Ռոբերտ Ղուկասյանն աննախադեպ է որակել Սյունիքում իրականացվող ճանապարհաշինությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ելույթ է ունեցել 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նա ներկայացրել է Սյունիքում իրականացված ծրագրերը. «Միայն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 7,25 միլիարդ դրամի 28 ծրագիր, որից պետական մասնաբաժինը կազմում է 4,5 միլարդ դրամ։ Հավելեմ, որ 2023 թվականին նախատեսվել է 6,6 միլիարդ դրամի, իսկ 2024 թվականին նախատեսված է շուրջ 11 միլաիրդ դրամի աշխատանք»,- ասել է նա։

Մարզպետը նաև աննախադեպ է համարել ճանապարհաշինարարության ոլորտը և թվարկել կառուցված ճանապարհները: