Հասարակություն

Արցախում որևէ խնդիր առնվազն ֆինանսական մասով գոյություն չունի. ԿԲ նախագահ

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգին, հայտարարել է, թե այդ հարցում խնդիրներ չկան։ 

«Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, Արցախում որևէ խնդիր առնվազն ֆինանսական մասով գոյություն չունի»,- նշել է Գալստյանը։