Հասարակություն

Վարչապետը նշել է, թե ՀՀ օրհներգի ավարտն ինչ տողերով է դիտարկում

«Հաշվի առնելով, որ պետական խորհրդանիշների օրն է, ուզում եմ անդրադառնալ մեր օրհներգին»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։ 

Նրա խոսքով՝ տարբեր մարդիկ են իրեն դիմում, ինքն էլ է դա զգում, որ այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում են զոհվելով։

«Գաղափարախոսությունը ճիշտ է, տեքստի հետ խնդիր չունենք, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով։ Զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չէ այն իրականացնելը»,- ասաց վարչապետը։

Նրա կարծիքով՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ օրհներգն ավարտվի հետևյալ տողերով․ 

«Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»: