Հասարակություն

«Այս պահին վիճակը հուսադրող չէ». Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է ծիրանի և խաղողի բերքի սպասվող ծավալներին ու մթերման գործընթացին։

Նրա խոսքով՝ Ջրառատում գյուղացիները բողոքել են ծիրանի մթերման գներից. «Մեկ-երկու օրվա մեջ կամփոփենք խնդրի ծավալը, լուծման տարբերակները»։

Ըստ Քերոբյանի՝ մրցակից Ուզբեկստանը էականորեն սուբսիդավորում է ծիրանի արտահանման լոգիստիկ ծախսերը. «Պետք է վերլուծել՝ մեր ու արտահանման շուկաներում իրավիճակն ինչպիսին է, բայց կփորձենք արագ ապահովել բերքի պատշաճ մթերումը»։

Խոսելով խաղողի մթերման ծավալների մասին՝ Քերոբյանը նշեց, որ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է. «Մի քանի խոսակցություն ունեցել ենք խաղողի մթերումով զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու պլանները։ Այս պահին իրավիճակը հուսադրող չէ։ Չի նշմարվում այս պահին, որ խաղողի ողջ բերքը կմթերվի»։