ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ «Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»:
Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: