Հասարակություն

Եթե հայ ժողովրդին համարում եք ոչխար, ո՞նց եք էդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից եկել քվե ուզում. պատգամավորը՝ ՄՊՀ թեկնածուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեջբերում կատարեց ՄՊՀ թեկնածու Անահիտ Սարգսյանի հրապարակային գրառումներից. «Բա, ոչխար ժողովուրդ, դուք մերժեցիք Սերժին ու բերեցիք Նիկոլին, բա հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»:

Ալեքսանյանը հարցրել է՝ «Եթե հայ ժողովրդին համարում եք ոչխար, ո՞նց եք էդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից եկել քվե ուզում, ու ո՞նց եք պատկերացնում, որ դուք էդ ժողովրդի մեջ պետք է ղեկավար պաշտոն զբաղեցնեք»:

Անահիտ Սարգսյանը նշել է, որ ինքը ԱԺ-ում է որպես ՀՀ քաղաքացի, որպես իրավաբան. «Կարծում էի՝ գտնվելով ԱԺ-ում պատասխանելու էի մասնագիտական հարցերի, առավել ևս նշանակվող պաշտոնը ոչ քաղաքական է»։ Նա նաև ասել է, որ որպես ՀՀ քաղաքացի ունի իր կարծիքը՝ տեղի ունեցող երևույթների համար։