Հասարակություն

Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը կրակ է բացել հայ-ամերիկյան ներդրումների հաշվին Հայաստանի ինքնիշխան տարածքում կառուցվող գործարանի տրանսպորտային միջոցների և ենթակառուցվածքների ուղղությամբ:

Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ:

Սա աղաղակող պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացին ուղղված բոլոր ջանքերին և ուժի չկիրառման կամ նույնիսկ դրա սպառնալիքի բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում։

Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու նման ապակառուցողական մոտեցումից զերծ մնալու ուղղակի կոչերը:

Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ միանշանակ հասցեական միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ նոր ագրեսիաների»: