Հայաստանը հյուրընկալել է կրթական նախաձեռնությունների միջոցով իմունականխարգելման վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը նվիրված ԱՀԿ տարածաշրջանային հանդիպումը` իմունականխարգելման ազգային ծրագրերի, առողջապահության և կրթության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ներկայացվել է «Իմուն պարեկ» նորարարական կրթական հարթակի փորձնական ներդրման արդյունքները Հայաստանում:
«Իմուն պարեկը» խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է աշակերտների համար, որի միջոցով նրանք ծանոթանում են իմունային համակարգին և իմունականխարգելման կարևորությանը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն իր խոսքում նշել է, որ առողջապահության և կրթության ոլորտների համագործակցության արդյունքում աշակերտների համար իրականացվում են առողջ ապրելակերպի, ծխախոտի, ալկոհոլի օգտագործման վնասակար հետևանքների, իմունականխարգելման կարևորության մասին ծրագիր, իսկ «Իմուն պարեկ»-ը կհամալրի տարվող աշխատանքն ու կամրապնդի կրթության դերը բնակչության առողջության պահպանման մեջ;
Կարևորվել են նաև համատեղ ջանքերը ինչպես երկրում և տարածաշրջանում համաճարակաբանական կայուն վիճակի հասնելու (նաև կարմրուկով պայմանավորված) համար, այնպես էլ` ապագա համավարակների պատրաստվածության տեսանկյունից: