Հասարակություն

ՏԿԵ նախարարը և փոխնախարարը ծանոթացել են Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը հունիս 12-ից գտնվում են Իտալիայի հնարապետությունում։ 

Այցի նպատակն էր՝ ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը, դրանց պահպանման և շահագործման մեխանիզմներին, ճանապարհային ցանցի կառավարման համակարգերին։ 

Այց նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում, բարելավել հայ-իտալական ճանապարհային ենթակառուցվածքների փորձի փոխանակումը։

Հունիիս 12-ին հայկական պատվիրակությունը Azienda Nazionale Autonoma delle Strade կազմակերպության հետ այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել։ Տեղում ծանոթացել են թունելի շինարարության նորմերին, պահանջներին։ Նախարարին է ներկայացվել թունելաշինության ոլորտում իտալական փորձը, մեթոդները։