Հասարակություն

Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած օտարերկրացիների վիրահատությունները բարեհաջող են անցել

«Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի  կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։