ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Իտալիա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հռոմում գործող Հայ կաթողիկե քույրերի միաբանության անդամների հետ:
«Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու նաև Հռոմում գործող Հայ կաթողիկե քույրերի միաբանության անդամների հետ:
Ջերմ և բարեկամական զրույց ունեցա Մեծավոր մայր, քույր Արուսյակի հետ և գնահատանքս հայտնեցի նրան Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության, ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգության համար։
Միաբանության ջանքերով այսօր շուրջ 800 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի կազմակերպվում է ամառային ճամբար։
Խոսեցինք մարդասիրական, առողջապահական ծրագրերն ընդլայնելու և համագործակցելու նոր հնարավորություններից»,- տեղեկացրել է նախարար Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում։