Հասարակություն

Վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած վթարից, որի հետևանքով, հիշեցնենք, 7 հոգի մարմնական վնասվածքներ էր ստացել։

«Այսօր Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել:

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնում են ԱՆ-ից։